Ով կլինի նոր խորհրդարանում. ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2005 ընտրատեղամասերում։ Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.81%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.29%), «Հայաստան» դաշինք (9.94%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (4%)։ Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել կուսակցությունների համար նախատեսված 4% շեմը, քանի որ … Read more

Հարժիսի թիվ 34/63 ընտրական տեղամասում՝ քվեարկության արդյունքներով հայտնվել է երկու իրարամերժ և տարբե

Հարժիսի թիվ 34/63 ընտրական տեղամասում՝ քվեարկության արդյունքներով հայտնվել է երկու իրարամերժ և տարբեր կնիքներով քաղվածք Հունիսի 7-ի քվեարկության արդյունքում՝ Հարժիս գյուղի թիվ 34/63 ընտրական տեղամասում կազմված արձանագրությունից (կամ արձանագրություններից) բխող երկու քաղվածք է դրվել շրջանառության մեջ՝ իրարամերժ թվերով և տարբեր կնիքներով։ Հիշեցնենք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովն ունենում է մեկ կնիք, բայց այս դեպքում գործ ունենք երկու … Read more

Մեկնարկել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ (ուղիղ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ստացվել է ընդհանուր 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Այժմ մեկնարկել է վերահաշվարկը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընթացող վերահաշվարկի գործընթացին կարող եք հետևել այս հղումով։

Անկարան ՀՀ-ից ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն

Թուրք-հայկական սահմանի բացման կոնկրետ ժամկետներ այս պահին չկան, հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքից։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը: «Այս փուլում սահմանի բացման կոնկրետ ժամկետներ չկան: Գործընթացի դինամիկան կախված կլինի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումից», — ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը հավելել է, որ … Read more

Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

2026 թ․ մայիսի 24-ին տեղի ունեցավ Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե թաղակապ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Վերածումը կատարվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։ *** Բարամաթումը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Բարբատում, Բռաթումբ, Պառավաթափ, Պառավաթումբ, Պռավթումբ անվամբ։ Գտնվում է Կապան քաղաքի հյուսիս-արևելյան մասում։ Վարչականորեն մտնում է Կապան … Read more

Ձայների վերահաշվարկից հետո հանդես կգանք հայտարարությամբ․ Կարապետյան

Ընդդիմությունն այժմ սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին, որից կախված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով՝ իշխանությունն այս անգամ զգալի թվով մանդատներ է կորցրել։ Դա ընդդիմությանը հնարավորություն կտա հակազդել ապօրինություններին։ Նոր խորհրդարանը գործիքակազմ կունենա գլխավոր դատախազի, դատարանների նախագահների … Read more

Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու նպատակով

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:  Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց … Read more

Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին

ԱՄՆ նախագագ Դոնալդ Թրամփի կոչից հետո Իրանն ու Իսրայելը հայտարարել են միմյանց նկատմամբ հարձակումները դադարեցնելու մասին։ Թեև Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կվերսկսի ռազմական գործողությունները, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահին»։ Ապրիլից ի վեր երկու երկրների միջև դիմակայությունը սպառնում էր ձախողել Թեհրանի հետ համաձայնության գալու և պատերազմին վերջ դնելու ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը։ Նավթի գներն … Read more

Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլև ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։      Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ … Read more