Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

2026 թ մայիսի 24-ին տեղի ունեցավ Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե թաղակապ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Վերածումը կատարվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։

***

Բարամաթումը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Բարբատում, Բռաթումբ, Պառավաթափ, Պառավաթումբ, Պռավթումբ անվամբ։

Գտնվում է Կապան քաղաքի հյուսիս-արևելյան մասում։

Վարչականորեն մտնում է Կապան քաղաքի մեջ։

1886 թվականին գյուղն ունեցել է 41 տուն, 332 բնակիչ։

1906 թվականին գյուղն ուներ 445 բնակիչ։

Գյուղի տեղադրման շուրջ, սակայն, Ղևոնդ Ալիշանը սխալ է թույլ տալիս՝ այն տեղադրելով Աչըխլու գյուղի մոտ, իսկ գյուղին տալիս է Պռաթումբ անվանումը։

Գյուղի արևելակողմում է ներկայիս Կապան քաղաքի մեծատարածք գերեզմանատունը։

Leave a comment