Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Այսպես կոչված, «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե, այսպես կոչված, ««Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի … Read more

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Ման

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%), գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։ Ըստ նրա՝ հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։ «Երբ … Read more

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իր

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում, «Արևմտյան Ադրբեջան վերադարձ. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակում, հայտարարել է … Read more

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ: «Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու … Read more

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

«Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը»: Այս մասին տեղեկությունը փոխանցել են ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:  Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում երեկ ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական … Read more

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք վարելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք՝ որպես Ռուսաստան, ուստի գործերը շատ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Պեսկովը նշել է, որ Երևանն այժմ … Read more

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել ար

Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։ Նշվում է, որ … Read more

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասո

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000րդ օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։ ՀՅԴ … Read more

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

Համայնքի ղեկավարը իր աշխատանքային շրջայցերը գյուղական բնակավայրեր շարունակել է նաև կիրակի օրը՝ լինելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղերում։ Ճակատեն գյուղում համայնքի ղեկավարը բնակիչներին է ներկայացրել վարչական նոր ղեկավար՝ Էդիկ Խաչատրյանին, ապա, օգտվելով հանդիպման առիթից, զրուցել գյուղացիների հետ և տեղում ծանոթացել նրանց կողմից բարձրացված խնդիրներին ու առաջարկություններին։ Քննարկման առանցքում գյուղամիջյան և անտառամիջյան ճանապարհների բարեկարգման, փողոցային … Read more