Չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, դա մեր ոչ բարեկամ հարևանների հար

Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ: Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում: ԹՐԻՓՓ-ի մասին մենք մեր անհանգստությունը հայտնել ենք, և վերջնական … Read more

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ «TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։ … Read more

«ՌԴ-ն պետք է հրաժարվի հարևանների՝ ԵՄ-ին միանալու նկատմամբ հանգիստ վերաբերմունքից». Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։ Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ … Read more

Երկրի ղեկավարը չպետք է ստի ժողովրդին. Արման Թաթոյան

«Ամիսներ առաջ, երբ «Շանթ դաշինքը» սկսեց համագործակցությունը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հետ, մենք պայմանավորվեցինք, որ գնում ենք ոչ թե ուղղակի քաղաքական մի պրոցեսի եւ կամ ընտրության, այլ գնում ենք արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված մի նոր քաղաքական մշակույթ ստեղելու եւ դրանով պայքարն առաջնորդելու ճանապարհով», – Մարտունի խոշորացված համայնքում՝ Ներքին Գետաշենում  կայացած «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության … Read more

Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մատենագիտության մեջ գյուղանունը՝ նաև Խոտանան, Խոտանան Վերին։ Գտնվում է Կապան քաղաքից 12 կմ հյուսիս–արևմուտք՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջին։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ Բաղք–Աճանան գավառի կազմում՝ Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, որի համաձայն վանքին տալիս էր 12 միավոր հարկ։ 1781 թ. նոր հարկացուցակի համաձայն՝ Տաթևի վանքին գյուղը տալիս էր 3700 … Read more

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

Իրանի ռազմական և տնտեսական թուլացումը ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս ֆոնին ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացումը բխում է Երևանի շահերից, սակայն Մոսկվան դա չի զգում, ասել է Միջազգային հարաբերությունների գծով ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը։ Եթե ՀՀ-ն զրկվի Գյումրիում տեղակայված ռուսական բազայից, ռուսական ներկայությունից և անվտանգության երաշխիքներից, ապա երկիրն առնվազն կարող է … Read more

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված եռակողմ հուշագրի համաձայն կողմերը կմիավորեն ներուժը՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը, հայտնում է ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժինը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, … Read more

Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն «Միջին միջանցքի» զարգացման մասին համաձայնագիր՝ շրջանցելով ՌԴ-ն

Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքի» զարգացման մասին Ադրբեջանի և Ղազախստանի միջև կնքված համաձայնագիրը նրանց ինքնիշխան իրավունքն է. Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ «Սա չի խանգարում մեր հարաբերություններին։ Իհարկե, դա մեզ համար պակաս ձեռնտու է։ Բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել ինչ-որ բան անել։ Այս երկրներն իրավունք … Read more

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, որ ՀՀ-ում կան ռուսամետ ուժեր, և նրանց խոչընդոտել պետք չէ․ BBC

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին։ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ներկայում բարդ են։ Առաջնորդները քննարկել են Հայաստանի նախընտրական քարոզարշավը, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և թե արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը կխաթարի Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը։ Արդյոք Ռուսաստանը լծակներ ունի Հայաստանի ընտրությունների վրա ազդելու։ Կարո՞ղ են Պուտինն ու Փաշինյանը խուսափել առևտրային հակամարտությունից․ այս … Read more

«Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով․

«Միջին միջանցքը» բխում է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետություններից յուրաքանչյուրի շահերից․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին ընդունելիս։ Նշելով, որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում «Միջին միջանցքը», «Անդրկասպյան միջանցքը», «Զանգեզուրի միջանցքը» և այլ հարակից նախագծեր ձեռք են բերում ավելի մեծ կարևորություն, Ադրբեջանի ղեկավարը հավելել է. «Ադրբեջանի տարածքում աշխատանքների մեծ … Read more