Չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, դա մեր ոչ բարեկամ հարևանների հար

Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ: Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում: ԹՐԻՓՓ-ի մասին մենք մեր անհանգստությունը հայտնել ենք, և վերջնական եզրակացության կգանք դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո:

Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից: Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղքականությունը ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով: Հայաստանը չպետք է լինի ոչ հաճախորդ պետություն, ոչ մակաբույծ պետություն և ոչ էլ էթնոգրաֆիկ թանգարան»,- նշել է նա:

tert.am

Leave a comment