Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն, նորմալ երկիր. Թաթոյանը շնորհավորել է Սուրբ Զատկի

Երկու օր առաջ ես Մարտունիում էի, եղա նաև մեր ընտանիքի ջրաղացում։ Այն կառուցվել է 1830թ. իմ մեծ պապի` Ավետիս Թաթոյանի, նրա եղբայրների կողմից. իրենց տներից վտարված մարդիկ, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտից։ Եկան, հաստատվեցին, սկսեցին արարել: Զրաղացն աշխատում էր նաև հարևան գյուղերի համար։ Գրեթե 200 տարի աշխատել է, նույնիսկ 1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ, երբ … Read more

Մահացել է մեծանուն գրող, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Զորի Բալայանը

Մահացել է մեծանուն գրող, հրապարակախոս, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած Զորի Բալայանը։ Նա 91 տարեկան էր։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ հայտնի վիրաբույժ Հայկ Բալայանը։ «Վաախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ,Սուրբ Հարության օրը,հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նա։ Զորի Հայկի Բալայան ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 … Read more

Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Սբ. Հարության տոնի առթիվ

Սիրելի՛ հավատացյալներ Այս լուսավոր և օրհնյալ առավոտը գուցե շատերի համար սկսվել է սովորականի պես. արթնանալ, պատրաստվել, զբաղվել առօրյա գործերով, մտածել նրա մասին, թե ինչ է մեզ խոստանում օրը։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ այն ոչնչով չի տարբերվում մյուսներից: Բայց լինում են օրեր, որոնք արտաքուստ սովորական, իսկ ներքուստ էապես տարբերվող են, ներունակ ամբողջովին փոխելու մարդու տեսողությունն … Read more

Ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի. Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ «ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի ձեզ համար», եթե լարվածությունը շարունակվի, այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։ «Ժամանակը սպառվում է. 48 ժամ է … Read more

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից․ Թաթոյ

Արդարադատությունն ու վրեժխնդրությունն այս իշխանությունները դարձրել են հոմանիշներ. վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից։ Ատելություն ու պառակտում տարածող իշխանությունները պետք է հեռանան, մեզ պետք է միավորում ու արդարություն։

«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

«Կայունություն» կուսակցության վարչությունը, ելնելով գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Այս մասին հայտնել է կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի … Read more