«Զանգեր»-ից մինչեւ Գորայք ճանապարհը փակ է

Փետրվարի 27-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Որ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղամաս 5-11 շենքեր, Ղափանցյան փողոց 5/9-5/162 առանձնատներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մելիքյան փողոց 13-24/12 շենքեր, Թբիլիսյան փողոց 14/8-22/150 առանձնատներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 թիվ 44 մանկապարտեզ ՀՈԱԿ, Նազարբեկյան … Read more

🎥Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկ անգամ ևս տեղեկացնելով, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը։ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։ Տեսանյութին կից գրված է․ «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 27-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ The post Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար first appeared on Սյունիք … Read more

Զինծառայողի դի է հայտնաբերվել

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: The post Զինծառայողի դի է հայտնաբերվել first appeared on Սյունիք ՀԸ.

Սուրհանդակը կբերի թոշակառուի քարտը

Կառավարությունը հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների նոր տեսակներ ու շեմեր սահմանեց, զեկուցվող մեկ այլ հարցով էլ տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ դրեց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ ներկայացրեց ապրիլի մեկից կանխիկից անկանխիկ սահուն անցման գործընթացը։ Կգործի սուրհանդակային առաքման համակարգ։ The post Սուրհանդակը կբերի թոշակառուի քարտը first appeared on Սյունիք ՀԸ.

Կապանում «Կամերային երաժշտության դպրոց» կգործի Արվեստի պետական քոլեջը համաձայնագիր է ստորագրել

«Պրիմավերա Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Կապանի արվեստի պետական քոլեջի միջև համաձայնագիր ստորագրվեց: Պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Կամերային երաժշտության դպրոց» կրթամշակութային ծրագիրը ընդլայնում է աշխարհագրությունը և մուտք գործում Սյունիքի մարզ: Ապրիլի 28-ից մայիսի 2-ը քոլեջում միջազգային փորձ ունեցող մասնագետի ղեկավարությամբ անսամբլային վարպետության դասեր կանցկացվեն, իսկ ավարտին նաև եզրափակիչ գալլա համերգ կլինի: Մանրամասները` տեսանյութում: The post Կապանում «Կամերային … Read more

Տրամադրվել է օտարեկրյա պետություններում ՀՀ քաղաքացու 466 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին … Read more

Ձյուն, մառախուղ, բուք․ իրավիճակը՝ ճանապարհներին

Փետրվարի 26-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Դիլիջանի, Սպիտակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ … Read more

Հայաստանը միացավ ծովային կենսաբազմազանության պահպանման միջազգային համաձայնագրին՝ դառնալով 86-րդ երկիրը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ պայմանագրերի բաժնի տնօրեն Դավիթ Նանոպուլոսին հանձնեց 2025 թվականի հունիսի 9-ին ստորագրված «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի Հայաստանի Հանրապետության վավերագիրը: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից: «Հայաստանը դարձավ համաձայնագրի կողմ հանդիսացող 86-րդ … Read more