Պատերազմի մասնակիցը կամավոր հանձնել է իր հետ բերած զենքը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։ Երևանում մարտի 21-25-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մարթա Կոսի աշխատանքային այցը Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հերթական աշխատանքային այցը Հայաստան միտված էր Եվրոպական Միության և մեր երկրի համագործակցության խորացմանը։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ժողովրդավարական բարեփոխումներին և ընթացիկ ծրագրային աշխատանքներին։Մանրամասները՝ տեսանյութում։ The post Մարթա Կոսի աշխատանքային այցը Հայաստան first appeared on Սյունիք ՀԸ.

Ջուր խնայելը համահայկական նպատակ

30 տարուց ավելի է արդեն՝ մարտի 22-ը նշվում է որպես ջրային պաշարների համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության մակարդակը ոլորտի նկատմամբ: Մեր երկիրը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քայլեր է մշակում, որոնց շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ավանդական դրամահավաք-արշավի թիրախային ծրագրում ընդգրկեց Սյունիքում գտնվող Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը: Այս անգամ արշավին միացավ նաև ԶՊՄԿ-ն, որը 50 մլն դրամ … Read more

Մահացել է հոլիվուդյան դերասան Չակ Նորիսը

86 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը, տեղեկությունը հայտնում է TMZ-ն։ Չակ Նորրիսը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, առավել հայտնի է դարձել մարտաֆիլմերում իր դերերով։Նա նաև մարտարվեստի վարպետ էր. 1968-ից 1974 թվականներին  կարատեի աշխարհի չեմպիոն էր։Երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Մի խումբ անչափահասներ ծեծել են տարեց տղամարդու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար ու այդ ամենը դուր չի եկել  այդ անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան … Read more

Իրանն այլեւս ի վիճակի չէ ուրան արտադրել․ Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածների հետևանքով Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ։ Times of Israel-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, մինչդեռ Իսրայելը ամրապնդել է իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն։ Ըստ Նեթանյահուի՝ Իրանի դեմ … Read more

Սյունիքի մի շարք հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Դեղատան փողոց 13 շենք, Նալբանդյան փողոց 10, 12, 28 շենքեր, Սուրենյան փողոց 1–30 առանձնատներ, «Էրեբունի» հյուրանոց (միակողմանի), Տիգրան Մեծի պողոտա 2 շենք, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Արմ Սվիս Բանկ» ՓԲԸ, … Read more

Վերջ հարկային տեռորին. Ն. Փաշինյան

Կառավարության մարտի 19-ի նիստում որոշվեց փոխել կիրառվող գործիքակազմը հարկային հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները քննելու ընթացքում։ Փոփոխություն կլինի նաև դատարանում գտնվող գործի դեպքում տնտեսվարողների գույքը արգելադրելու հարցում։ The post Վերջ հարկային տեռորին. Ն. Փաշինյան first appeared on Սյունիք ՀԸ.

Մրցում են փոքրիկ բասկետբոլիստները

Մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը։ Կապանում անցկացվող մրցաշարին Սյունիքի յուրաքանչյուր համայնքից մեկ հավաքական թիմ է մասնակցում։ The post Մրցում են փոքրիկ բասկետբոլիստները first appeared on Սյունիք ՀԸ.