Տարածաշրջանում Հայաստանը երջանկության ինդեքսով առաջատար է

Հայաստանը Համաշխարհային երջանկության զեկույց 2026-ում (World Happiness Report 2026) զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը՝ 147 երկրների շարքում։ Երջանկության միջին միավորը (life evaluation score) կազմել է 5.584 (0-10 սանդղակով)։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է՝ առաջ անցնելով իր հարևաններից. Վրաստան – 91-րդ տեղ (5.517 միավոր) Թուրքիա – 94-րդ տեղ (5.300 միավոր) Իրան – 97-րդ տեղ Ադրբեջան – … Read more

🎦Հեզբոլլահ-Իսրայել հակամարտությունը Լիբանանում

Արդեն 10 օրից ավելի է՝ Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Բեյրութին և մի քանի այլ հհարավային շրջանների։ Լիբանանյան բանակը սակայն չի հակադարձում ՑԱԽԱԼ-ին։ Վերլուծաբանների խոսքով՝ Հեզբոլլահին զինաթափելը հեշտ գործ չէ։ The post 🎦Հեզբոլլահ-Իսրայել հակամարտությունը Լիբանանում first appeared on Սյունիք ՀԸ.

Պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մոպեդով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ՝ ընդհանուր 84,54 գրամ քաշով: Այս … Read more

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 97, զոհվել՝ 8, փրկվել՝ 2 մարդ

Մարտի 16-ից 22-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:  Մասնավորապես՝ հրդեհի՝ 84, փլուզման, քարաթափման՝ 8-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 3, պայթյունի, հեղեղման, ձնահյուսի, ձնաբքի, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 58, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի … Read more

ՄՍԾ աշխատակիցը ապօրինի նպաստ է ձեւակերպել եւ կաշառք ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ … Read more

Սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:  Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 23-ին, 25-27-ին … Read more

Իրանը սպառնացել է թիրախավորել Պարսից ծոցի էներգետիկ եւ ջրային ենթակառուցվածքները

Իրանը հայտարարել է, որ կթիրախավորի Պարսից ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իր սպառնալիքը՝ հարվածներ հասցնելու Իրանի էլեկտրացանցերին։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չվերաբացի Հորմուզի նեղուցը։ Երկուշաբթի վաղ առավոտյան Իսրայելի զինված ուժերը հայտարարել են Թեհրանի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների … Read more

Սյունիքում, Վայոց ձորում եւ մի շարք այլ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Այգեստան թաղամաս 1, 2, 9, 10, 11 փողոցներ մասնակի, Սայաթ-Նովայի պողոտա 35, 37, 39 շենքեր, Չարենցի փողոց 40, 42, 44 շենքեր, Քաջազնունի փողոց 9, 11 շենքեր, Վարդանանց փողոց 96–107 … Read more

Որոշ շրջաններում ձյուն է տեղում, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորվում … Read more

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել բեռնատարում․ օպերատիվ են գործել հրշեջները ու պարեկները

Մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130 կմ հատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։  Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել … Read more