Տարվա սկզբից Սևանա լճի մակարդակի աճը կազմել է 51 սմ

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչն արդեն 2 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է … Read more

Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը հուշագիր են ստորագրել

Բրյուսելում «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն … Read more

🎦Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք

Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով … Read more

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն: Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ … Read more

📷Կապանում մեկնարկել են Գարեգին Նժդեհի հրապարակին կից նոր կամրջի կառուցման աշխատանքները

Համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 250 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, մեկնարկել են Գարեգին Նժդեհի հրապարակին կից վթարային կամրջի քանդման և նորի կառուցման աշխատանքները։ Քաղաքի կարևորագույն հանգույցներից մեկը հանդիսացող կամուրջն առանցքային դեր ունի քաղաքային երթևեկության բնականոն կազմակերպման և կենտրոնական փողոցների միջև անխափան տրանսպորտային կապի ապահովման գործում։ Կամուրջը կառուցվել է դեռևս 1975-1980 թվականներին, իսկ 1990-ական թվականներին՝ երթևեկելի հատվածի … Read more

🎦Ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատմել է Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների մասին

ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է պատրաստել ջրասուզակ Վահե Մելքոնյանի՝ որպես փրկարարի առաքելության ու ծառայողի ապրումների մասին: «Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,-ասել է նա։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։

Ամերիկայի հայկական համագումարը դեմ է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառմանը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների և արդարության չլուծված հարցերից։ Համագումարը կոչ է արել Կոնգրեսի ուշադրությունը կենտրոնացնել … Read more

Սյունիքում եւ Վայոց ձորում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Վայոց Ձորի մարզ՝ 11։00-15։00 Արտաբույնք գյուղ մասնակի, 11:00-13:30 Քարագլուխ գյուղ մասնակի, Սյունիքի մարզ՝ 10:00-13:00 Քաջարան քաղաք՝ Անդոկավան թաղամաս, Անդոկավան թաղամաս 2 փողոց, Լեռնագործների թաղամաս, Բարիկավան փողոց, Նոր Անդոկավան թաղամաս, Նոր Անդոկավան թաղամաս 2 փողոց, … Read more

Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա – Սյունիք ՀԸ

Հանրապետության տարածքում հունիսի 21-23-ի առավելապես երեկոյան ժամերին, 20-ին և 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7 աստիճանով, հունիսի … Read more

Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան 29 հազար տոննա ցորեն, ինչպես նաև պարարտանյութ, ածուխ, ալյումին և այլ բեռներ: