Տարվա սկզբից Սևանա լճի մակարդակի աճը կազմել է 51 սմ

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչն արդեն 2 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սանտիմետրով։

Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 125 միլիոն 733 հազար խորանարդ մետր ջուր։

Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրառ առայժմ չի իրականացվում։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1253889

Leave a comment