Ջրանջատում՝ Կապանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 21-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը  09:00-ն կդադարեցվի Աճանան, Նորաշենիկ ,Սյունիք գյուղերի, Գաղթականների ,ք.Կապան ,Շահումյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: The post Ջրանջատում՝ Կապանի մի շարք հասցեներում first appeared … Read more

10 մլրդ դոլար քաղաքացուց պետությանը

Ապրիլի 19-ին մեր երկրում նշվեց Հարկ վճարողի օրը։ Հայաստանի պետական բյուջեի 90%-ից ավելին կազմում են հարկային մուտքերը, այստեղ քաղաքացիների ներդրումը կազմում է շուրջ 10 մլրդ դոլար։ Մանրամասները` տեսանյութում։ The post 10 մլրդ դոլար քաղաքացուց պետությանը first appeared on Սյունիք ՀԸ.

Երկար դադարից հետո Կապանում կարատեի առաջնություն անցկացվեց

Վերջին տասը տարում առաջին անգամ Կապանում կարատեի բաց առաջնություն անցկացվեց: Նախաձեռնությունը Սյունիքի մարզի ֆեդերացիայինն էր: Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում առաջատար դիրքերի համար պայքարեցին Երևանի, Գյումրիի, Եղեգնաձորի, Արտաշատի 80-ից ավելի և Կապանի 85 պատանի մարզիկներ: Մանրամասները` տեսանյութում: The post Երկար դադարից հետո Կապանում կարատեի առաջնություն անցկացվեց first appeared on Սյունիք ՀԸ.

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից: Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 … Read more

Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Այս մասին Ստամբուլում Միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է Agos-ը: Հարցին՝ «Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ակնհայտ խնդիրներ չկան: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիայի կողմից նոր քայլ չկա: … Read more

Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այսօր երեկոյան․ Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Fox Business-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր երեկոյան։ The post Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այսօր երեկոյան․ Թրամփ first appeared on Սյունիք ՀԸ.

Հորմուզի ճգնաժամի հետևանքով նավթի որոնումները տեղափոխվում են Աֆրիկա և Հարավային Ամերիկա

Հաշվի առնելով Հորմուզի նեղուցի վերահսկողության ներկա վիճակը՝ ընկերությունները սկսել են նոր հանքավայրերի որոնումներն Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում: Ակնկալվում է, որ դրանք ոչ միայն կլրացնեն ներկայիս էներգետիկ պակասը, այլև կապահովեն ապագա շահույթ, գրում է The Wall Street Journal-ը (WSJ): Պարբերականը գրում է, որ Մերձավոր Արևելքի պատերազմական գոտիներից հեռու գտնվող  նավթի և գազի նոր հանքավայրերի որոնումներ են իրականացնում … Read more

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա վիրավոր

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։ Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից … Read more

ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Մանվել Խաչատրյանը կիսաեզրափակիչում են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։ 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից եւ 7։3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Իվան Ստեֆանսկիին։ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ 4։0 հաշվով պարտության մատնեց շվեդ … Read more

Մենք հպարտորեն արձանագրում ենք, որ ԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն. Վարդան Ջհանյան

Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է: Թեման քննարվկել է ապրիլի 17-ին կայացած համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ։ Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որտեղ առաջ է մղվելու թափանցիկության կարևորությունը: Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի … Read more