Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն այցելել են ՀՀ ԱԺ

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 21-ին հյուրընկալեցին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը, անդրադարձ կատարվել դրանց հիմքում դրված անվտանգային հարցերին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությունը եւ ներկայացվել եվրոպական համայնքին միանալու հարցում ՀՀ կողմից իրականացվող … Read more

Սուրեն Աղաջանյանը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։  Աղաջանյանը վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։  The post Սուրեն Աղաջանյանը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար first appeared on Սյունիք ՀԸ.

«Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը. Արմեն Ստեփանյան

– Այս տարի կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա Robust Armenia կոնֆերանսն անցնում է «Բիզնեսը եւ բնությունը» խորագրի ներքո: Որքանո՞վ արդիական է այս թեման ԶՊՄԿ համար: – Այս թեման մեզ համար ոչ միայն արդիական է, այլ՝ ռազմավարական առաջնահերթություն։ Ինչ վերաբերում է ժամանակակից հանքարդյունաբերությանը, կամ որեւէ բիզնեսին, ապա այն այլեւս չի կարող դիտարկվել բացառապես տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Կայունությունը այլեւս … Read more

Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման

Իրանական «Tasnim» գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրանը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։  Հրադադարի համաձայնեցված ժամկետի ավարտին ընդառաջ, Թեհրանը հայտարարում է, որ ամերիկյան կողմի «առավելապաշտական պահանջները» և շարունակվող ծովային շրջափակումը խոչընդոտում են նոր բանակցությունների ձևավորմանը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը բարձր է գնահատել պատերազմի վերսկսման հավանականությունը և այդ ընթացքում իրականացրել է զգալի … Read more

Աշխարհի ամենամեծ այսբերգը հալել է

Աշխարհի ամենախոշոր և երկար կյանք ունեցող այսբերգներից մեկը՝ A23a-ն, այս գարնանը ամբողջությամբ հալվել է Ատլանտյան օվկիանոսում՝ վերջ դնելով շուրջ 40 տարվա իր պատմությանը։ Այսբերգը ձևավորվել էր 1986 թվականին, երբ պոկվել էր Անտարկտիդայի Ֆիլխների սառցադաշտից։ Սկզբում այն երկար ժամանակ մնացել էր անշարժ, իսկ հետո սկսել էր շարժվել դեպի հյուսիս։ Իր կյանքի ընթացքում A23a-ն անցել է ավելի … Read more

Ֆրանսիայի նախագահը պետական այցով կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով կլինի Հայաստանում: Մակրոնը մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին,  հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, երկօրյա այցի շրջանակներում կգտնվի Հայաստանում: The post Ֆրանսիայի նախագահը պետական այցով կժամանի Հայաստան first appeared on Սյունիք ՀԸ.

500-դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել … Read more

Հայաստանցի շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:  Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև … Read more

Նոր մայր օրենքով պետք է ներդրվի երդվյալ ատենակալների համակարգը. Փաշինյան

Իրավակարգի լեգիտիմության աղբյուրը Սահմանադրությունն է, իսկ Սահմանադրության լեգիտիմությանը՝ ժողովուրդը։ Հայաստանում այս շղթան խզված է, քանի որ հանրաքվեների պաշտոնական արդյունքները զանգվածաբար կասկածի տակ են դրվում, ինչն էլ հանգեցնում է արդարության և վստահության պակասի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ժողովրդի կամքով նոր … Read more

Արևմուտքը մոռացե՞լ է Ուկրաինայի մասին

Միջազգային լրատվականներում ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ տեղեկություններն այս պահին շատ չեն, ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան պատերազմն է։ Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով՝ հստակ տարբերություն կա Արևմուտքի ամերիկյան և եվրոպական հայացքների միջև։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ The post Արևմուտքը մոռացե՞լ է Ուկրաինայի մասին first appeared on Սյունիք ՀԸ.