Կավելաշվիլի․ «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը»
azatutyun.am «Թբիլիսին պատրաստ է ամբողջությամբ վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը», – այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Շատ հարցերում մեր տեսակետները ԱՄՆ նոր վարչակազմի հետ համընկնում են։ Մենք ուշի-ուշով կհետևենք իրադարձությունների զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ ու անկանխատեսելի աշխարհքաղաքական իրավիճակը», – Թբիլիսիում, խորհրդարանում իր ամենամյա ուղերձում հայտարարել է Կավելաշվիլին։ … Read more