Քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։


 


Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորություններին։


 


 


Leave a comment