ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Հայաստան

Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ՝ Ջանեթ Ռուբիոյի հետ ժամանեց Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նշենք, որ այսօր կկայանա նրանց հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

ՀՀ ԿԲ նախագահը հնարավոր է համարել անշարժ գույքի ներդրումային գրավչության անկումը

ՀՀ անշարժ գույքի շուկայում 2025 թ․-ին արձանագրվել է պահանջարկի հարաբերական կայունացում և գների աճի դանդաղում, հայտարարել է  ՀՀ ԿԲ նախագահը ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025 թ․-ին արձանագրվել է պահանջարկի հարաբերական կայունացում և գների աճի դանդաղում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ «Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի գնի և վարձավճարի հարաբերակցությունն աճել … Read more

Հայաստանում սպառողական գները հունվար–ապրիլին ավելացել են 4,5%–ով

Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճը կազմել է 5,3%, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 1,3% ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2026 թվականի հունվար-ապրիլին, նախնական տվյալներով, 2025 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել են 4,5%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։ Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճը կազմել է … Read more

Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը (ՖՈՏՈ)

Անցած շաբաթ բացվել է Բելգիայի առաջին Թումո կենտրոնը՝ GRE Liège-ի և Noshaq-ի հետ համագործակցությամբ ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Անցած շաբաթ բացվել է Բելգիայի առաջին Թումո կենտրոնը՝ GRE Liège-ի և Noshaq-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Թումոյի Facebook-յան էջից։ Բացման արարողությանը ներկա են եղել Վալոնիայի փոխնախագահ Պիեռ-Իվ Ժեհոլեն և Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը, ինչպես նաև … Read more

Ռուսաստանը հունիսի 1-ին գործարկում է ԵԱՏՄ-ից բեռների СПОТ համակարգը. ի՞նչ պետք է իմանան հայ արտահանողները

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ … Read more