Վանաձորում բшխվել են «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրшվոր

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Արման Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 23-ամյա Մերուժան Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արման Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է … Read more

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս 10 տարով երկարաձգել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: «Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ ենթադրվում … Read more

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, գրում է «Իշխանություն» լրատվականը։ ՔԿ–ից Սպուտնիկ Արմենիային հայտնել են, որ նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և փողերի լվացումը հոդվածներով: Վերջինս ձերբակալվել է: Post navigation

Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ ՀՀ-ին ագրեunրի, օկnւպանտի և հանցագnրծի կարգավիճակի մղելու համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու և խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում: Այս մասին ԱԺում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Թեպետ Հայաստանում, մեր հասարակություն շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական, հասարակական միավորները, կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա … Read more

Տեղ գյուղից դեպի Գորիս տանող ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավnրներ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Տեղ գյուղից Գորիս քաղաք ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վահե Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի … Read more

Առաքելության գործունեությունն ուղղված է եղել սահմանամերձ գոտիներում մարդկանց կենցաղն առավել խաղաղ դարձնելու կարևոր նպատակին, ինչը հաջողությամբ իրականացվել է. Խաչատուրյանը՝ Ռիտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ նրա պաշտոնավարումն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Ռիտերին վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած հետևողական և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն արժանի է ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև մեր քաղաքացիների բարձր … Read more

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմերով հանդիպումից հետո։ Post navigation

Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարար

Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Միացյալ Նահանգները հաստատել է իր պատրաստակամությունը վավերացնել անվտանգության երաշխիքները Կոնգրեսում։ «Այնուհետև նրանք կտրամադրեն անվտանգության «պահուստ»՝ խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, չնայած որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Post navigation

Անհիմն են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված Արթուր Չախոյանի մեղադրանքները․ խոսնակ

Ի պատասխան ակտիվիստ Արթուր Չախոյանի անհիմն հայտարարություններին՝ տեղեկացնեմ, որ մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-ից 700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները, իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել … Read more