Օմանի ԱԳ նախարարը հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ

Օմանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ։ «Հանդիպումը ներառել է բանակցությունների համատեքստի համապարփակ վերլուծություն և դրանց հաջողության համար անհրաժեշտ պայմանների քննարկում՝ ընդգրկելով բոլոր քաղաքական և տեխնիկական ասպեկտները՝ իրատեսական և կառուցողական ոգով։ Սա մեծացրել է բանակցությունների նպատակներին համապատասխան փոխըմբռնման հասնելու հնարավորությունները, որոնք այսօր ավարտվել են շոշափելի առաջընթացով՝ հարթելով … Read more

Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։ Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։ Post navigation

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահը ազատվեց տնային կալանքից

Դատարանի որոշմամբ Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից, այս մասին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։ Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է … Read more

Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր հանդիպման օրերը. Պեսկով

Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր հանդիպման օրերը, հայտնել է Պեսկովը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին և 18-ին, այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Բանակցությունների հերթական փուլը կկայանա եռակողմ ձևաչափով՝ Ժնևում»,- ասել է նա: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է «Ռիա նովոստի»-ն: Post navigation

Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ  է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այլ մանրամասներ չեն հայտնել։ Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի … Read more

Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո

Վլադիմիր Զելենսկին քաղաքական պատճառներով թույլ չի տալիս վերականգնել ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա «Դրուժբա» նավթամուղով, թեև դրա համար տեխնիկական հիմքեր չկան. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: «Զելենսկին քաղաքական նկատառումներով որոշել է, որ կշարունակի թույլ չտալ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերականգնումը դեպի Հունգարիա, թեև … Read more

Հայաստանում մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ (տեսանյութ)

Հայաստանում մեկնարկել է կլոր սեղան-քննարկում  Հայաստանի և Ադրբեջանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով: Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս … Read more

Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վայրի և ստույգ ժամկետների վերաբերյալ մենք ձեզ կտեղեկացնենք: Բայց, իրոք, դա կլինի հաջորդ շաբաթ», — ասել է նա: Այսօր «Politico» պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների նոր … Read more

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը

Այսօր հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: «Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը,այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը: Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի … Read more