https://arm.sputniknews.ru/20261005/davit-khudatjann-yndunel-e-turqiajic-zhamanats-patvirakutjany-inch-en-qnnarkel-107713943.html
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը. ի՞նչ են քննարկել
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Երևան ժամանած պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ղեկավար անձնակազմերի… 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T19:46+0400
2026-10-05T19:46+0400
2026-10-05T19:47+0400
հայաստան
թուրքիա
դավիթ խուդաթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107712963_0:213:2048:1365_1920x0_80_0_0_dd3c960c06220db40b7aa553e975c867.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությունը Երևանում քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Խուդաթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։Նախարարը տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ղեկավար անձնակազմերի հետ։Հիշեցնենք` Դավիթ Խուդաթյանը 2026 թ. մարտի 10–ին Փարիզում հանդիպել էր Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Քննարկել էին երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը, հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107712963_0:21:2048:1557_1920x0_80_0_0_2ec28d2a6d0858291d9d984a99ca1fcc.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, դավիթ խուդաթյան
հայաստան, թուրքիա, դավիթ խուդաթյան
19:46 05.10.2026 (Թարմացված է: 19:47 05.10.2026)
Բաժանորդագրվել
Երևան ժամանած պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ղեկավար անձնակազմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությունը Երևանում քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Խուդաթյանը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
«Անդրադարձ ենք կատարել Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում»,– գրել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ղեկավար անձնակազմերի հետ։
Հիշեցնենք` Դավիթ Խուդաթյանը 2026 թ. մարտի 10–ին Փարիզում
հանդիպել էր Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Քննարկել էին երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը, հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները։