1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում՝ Փաշինյանի համար

Փաշինյանի իշխանությունը կրկին բացահայտում է իր իրական դեմքն ու առաջնահերթությունները. այն ժամանակ, երբ երկիրը ծանրաբեռնված է գյուղատնտեսական խնդիրներով, կառավարությունն «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության» համար նախատեսված միջոցները վերցնում է ու ուղղում իշխանության հերթական PR միջոցառմանը։ Կառավարության մայիսի 7-ի նիստով որոշվեց 684 մլն դրամ հատկացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում անցկացնելու … Read more

ԵԽԽՎ դիտորդները և Հայաստանի հարցով համազեկուցողը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։ Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։  Եվրոպայի … Read more

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդում է, Մոսկվայից եկել է Երևան։ Aysor.am-ին Գուրգեն Արսենյանը տեղեկացրել է՝  երեկվանից է արձակուրդում, այն տևելու է մինչև հունիսի 1-ը: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պնդել է նաև՝ արձակուրդ վերցնելը կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր զարգացումների կամ այն հանգամանքի հետ, որ իրեն օրերս հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել … Read more

Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները. Hetq

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակն աչքի է ընկնում ոչ միայն երիտասարդ կազմով, այլև թեկնածուների ֆինանսական կարողությունների մեծ տարբերություններով։ Ո՞վ է ցուցակի ամենահարուստ անդամը, որքա՞ն է թեկնածուների միջին տարիքը, և ինչո՞վ են զբաղվում ցուցակի առաջին համարները քաղաքականությունից զատ։ «Հետք»-ը ուսումնասիրել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը և առանձնացրել «ամենա»-ներին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում … Read more

Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ, որոշեցի կանգնել խաղաղության կողքին. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին

Մտածելակերպի և գաղափարի փոփոխություն տեղի ունեցավ ինձ մոտ: Երկար ժամանակ լինելով ընդդիմադիր դաշտում, տեսնելով այնտեղի գործունեությունը՝ իմ մեջ շատ բաներ վերլուծեցի և հասկացա: Որոշեցի, որ պետք է կանգանեմ այն օրակարգի կողքին, որը թելադրում է այսօր իշխանությունը, պետք է կանգնեմ խաղաղության կողքին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Armlur.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Մհեր Արմենիան: … Read more

Ինձ համար անընդունելի է ցանկացած, թեկուզ Ռուսաստանի, միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյան

Ինձ թվում է, որ դուք Պուտինի հետ ավելի լավ կապեր ունեք, քան ես։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ասում են՝ Սամվել Կարապետյանը Պուտինին բերել է Հայաստանի վրա: «Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասեցի անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես … Read more