Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է … Read more

Բարգավաճ Հայաստան կուսակցություն-ը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները

Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։ Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։ Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա … Read more

Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է. Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում. Վահե Հովհաննիսյան

Պատրաստվե՛ ք  լավ փոփոխությունների: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։ «Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։ Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։ ժողովրդի հետ … Read more

Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց. Վարդան Օսկանյան

Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց: Այս մասին ասել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Փաշինյանին հրապարակային փաստի առաջ դրեց՝ ԵԱՏՄ և Եվրամիություն թեմայով, Փաշինյանը ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասաց՝ այնքան ժամանակ ինչքան հակասություն չկա, առայժմ … Read more

Հայաստան-Իրան սահմանին քննարկվել են սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացման հարցերը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն … Read more

Ինչպե՞ս են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրային դրույթը, որի համաձայն՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։ Թաթոյանի խոսքով՝ առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։ «Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր ծրագիրը փոխում է այս տրամաբանությունը։ … Read more

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը․ Սոսե Արմենովնա

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը! Այսուհետ տիկնոջը կհորդորեմ շատ չշտապել նմանօրինակ հակաիրավական որոշումներ կայացնելիս, քանզի դրանք լի են բացասական հետևանքներով և‘ իր, և‘ արդարադատության համակարգի համար: Այս պահին այսքանը ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԶՈՒՐԿ ԷՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՀԱՅՑՎՈՐԻ՝ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒՆ ՀՀ Վարչական … Read more