Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել՝ հայտարարելով՝ երաշխավորում է, որ իր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինելու։ «Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը: Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, … Read more

Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ–ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝ Ստեփան Դավթյանը NEWS.am–ի հետ զրույցում անհեթեթ համարեց որդուն վերագրվող արարքը՝ այն է ընտրակաշառք տալ–ստանալը։ «Առավոտյան տունը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել … Read more

Չենք հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին. հավատում ենք այն բանին, որ Ալիևն ինչ պահանջել է՝ մեր երկրի ղեկավարը տվել է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Ալիևի նարատիվները տարածում է Ալիևի մարզպետն այստեղ: ՔՊ-ի ղեկավարը զարթնում է և ասում, որ Ալիևի պահանջով պետք է Սահմանադրություն փոխի, ինչո՞ւ է Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխում ՔՊ ղեկավարը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Հարցին՝ նա Ալիևի՞ն է հավատում, թե՞ Փաշինյանին, Նարեկ Կարապետյանը պատասխանել է՝ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը. Տիգրան Դումիկյան

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը: Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը: «Հաշիվը բացված է: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի, նախևառաջ ապացուցեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկրում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին մեծ համախմբումը։ Թե՛ բեմին … Read more

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. Զախարովա

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարադրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և փոփոխություններ չի կրել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն Հայաստանում հունիսի 7-ին՝ ուղղակի այս օրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի … Read more

Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները

Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Պարզվել է, որ նա … Read more