«Արմատ մեդիա»-ն փաստացի փակված վիճակում է. Խմբագիր

Մեծ ցավով հայտնում եմ, որ տանում են մեր մոնտաժային համակարգիչները և մենք այլևս չենք կարող աշխատել, լրագրողների ասաց «Արմատ մեդիա»-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը։ «Մենք կտրվում ենք ուղիղ եթերի, տաղավարային հաղորդումների հնարավորությունից։ Պրոֆեսիոնալ լրագրությամբ մենք չենք կարող զբաղվել, քանի որ իրավապահներն ամբողջ տեխնիկան տանում են»,-ասաց Նելլի Ավետիսյանը։ Նա նշեց, թե իրավապահներն այսպիսիով խոչընդոտում են մեդիայի … Read more

Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ուսումնասիրվում և ներկայում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում՝ նախորդ տարիներին կատարված և մինչ օրս չբացահայտված, հասարակական հնչեղություն ունեցող աղմկահարույց սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով, որոնց շրջանակում վեր է հանվել և վերլուծության ենթարկվել առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և … Read more

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու … Read more

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը։ Այս բանավեճին մասնակցելու են Հանրայինի հրավերն ընդունած քաղաքական ուժերի առաջին համարները` 01 — Ռեֆորմիստների կուսակցություն — Վաղարշակ Հարությունյան, 02 — «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — Սպարտակ Կյուրեղյան, 03 — «Ուժեղ Հայաստան» դաշինք — Նարեկ Կարապետյան 04 — Հայաստանի … Read more

Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան

Նախկինում պարտքով «պիվա» խմողները երկիրը հասցրել էն այն վիճակին, որ մենք դարձել ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար թակարդի մեջի պանիր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ըստ Ծառուկյանի, Հայաստանի իշխանությունների կողմից դեպի ԵՄ ապրանքների արտահանման լոգիստիկայի սուբսիդավորումը բլեֆ է, որովհետև արտաքին առևտրի ուղղություն փոխելը ցանկացած երկրի համար տևելու … Read more

Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուբցիոն Կոմիտեից: Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու … Read more

ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը Արմավիր քաղաքում ՔՊ քարոզարշավի ընթացքում լրագրող, NewDay.am  կայքի հիմնադիր Անի Գևորգյանի մասնագիտական գործունեություը  խոչընդոտելու, նրա նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքով պարզաբանումներ ներկայացնելու մասին գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն։ Այս մասին լրագրող Անի Գևորգյանին տեղեկացրել են ՄԻՊ աշխատակզմից՝ ի պատասխան լրագրողի բողոք-դիմումի իրավապահ մարմիների անգործության մասին։ «2026 թվականի մայիսի 29-ին ՀՀ մարդու … Read more