Դեբետավանում հսկում են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որ միանգամից բերմшն ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» դաշինքի աջակիցներ են․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը համատարած վարչական ռեսուրս է կիրառում, բազմաթիվ ահազանգեր են ստացվում։ «Ունենք դեպք Դեբետավան բնակավայրից, 2 անձ բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք է ներկայացվել, մյուսին տևական հարցաքննությունից հետո բաց են թողել, սակայն հիմա էլ գյուղում հսկում են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն … Read more

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձի հաշվառման հետ կապված

Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 … Read more

Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին ձերբшկալել են, ժամերով պահել, հետո ասել՝ կներես, շփոթել ենք

Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալված անձինք կան։ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ձերբակալել էին նաև Գյումրիում իրենց շտաբի պետերից մեկին։ «Բերել են Երևան ԱԱԾ, հետո տարել են Քննչական, այնտեղ ասել են, որ «ստեղ չպտի բերեիք», տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահել են, … Read more

Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահшզանգ.ՆԳՆ (տեսանյութ)

Տեղեկատվություն․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ) Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, … Read more

Երբ ընտրությունները չեն կեղծվпւմ, իսկ ՀՀ-ում ընտրությունների կեղծմшն էջը փակված է 2018 թվականից, այդ դեպքում հետընտրական զարգացում չի կարող լինել. Արուսյակ Ջուլհակյան

Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդ դեպքում հետընտրական զարգացում չի կարող լինել: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: «Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունն այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծվում են։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի … Read more