ՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները

Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված դիմում-բողոքներին արագ արձագանքում, քննարկում, հասցեագրում … Read more

Այս պահին ԱԺ մանդատային պատկերը հետևյալն է․ 61 մանդատ՝ ՔՊ, 28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք,11 մանդատ՝ «Հայաստան» դաշինք, 5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»․ Արփինե Հովհաննիսյան

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է։  Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, 11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և 5 … Read more

ԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքները՝ 19,654 ընտրողի մասնակցությամբ (ընդհանուր 2006 տեղամասից)։ Ըստ այդ արդյունքների՝Քաղաքացիական պայմանագիր — 57,14 տոկոսՈւժեղ Հայաստան — 21,43 տոկոսՀայաստան դաշինք — 8,21 տոկոսԲՀԿ-5,1 տոկոս

2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում միայն 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ … Read more

ՀՀ-ում ընտրություններին մասնակցել է 1,476,597 ընտրող կամ ընտրողների 58,97 %-ը․ ԿԸՀ

ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 49.4 տոկոս։

Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ-ում ավարտվեցին Խորհրդարանական ընտրությունները։ Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է, բայց բացարձակ հաղթանակ տանելու համար մեզ անհրաժեշտ է, որ բոլոր հանձնաժողովի անդամները, մեր վստահված անձինք ուշադիր հետևեն հաշվարկներին, հայտարարել են Սամվել Կարապետյանը և Նարեկ Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրները ռուսաստանաբնակ ամուսիններին խոստացել են ընտրվելուց հետո լուծել ՌԴ-ում դատապարտվող նրանց որդիներին ազատ արձակելու և Հայաստանի տեղափոխելու հարցը. ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրներն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև այդ նպատակով ընտրողներ հավաքագրելու պայմանով՝ ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող ՀՀ երկու քաղաքացիների խոստացել են՝ հունիսի … Read more

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը: Ա.Հ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ … Read more