Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին. Hetq

Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել: Այս մասին գրում է Հետքը: Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաեւ Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի … Read more

Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան

Բացարձակ ընդունելի չեն: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: «Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն, աննախադեպ, իրենց լեզվով ասած, պատմական զեղծարարություն»,-նշել է նա: Բագրատ Սրբազանն ասել է, որ դրանք հասկանալի պատճառներով են եղել, որովհետև … Read more

Ընդդիմադիրները պատրաստվում են վերցնել մանդատները, ձևավորվում է խմբիշխանություն․ հայտնի է՝ ինչ են հայտարարելու

Ընդդիմադիրներն արդեն մանդատները վերցնելու որոշում ունեն, ժողովուրդն իր գործն արել է, այլևս հաշվետու չեն. կարող են ադրբեջանացումը մերժող ժողովրդի հաղթանակը կապիտուլյացիա դարձնել։ NewDay.am-ի աղբյուրները հայտնում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները քննարկումների ժամանակ որոշել են՝ վերցնելու են մանդատները։ Սամվել Կարապետյանը սկզբում կտրուկ դեմ է եղել, բայց ՌԴ-ից ճնշումներ կան, որ վերցնեն, ավելին իր ցուցակի որոշ անդամներ … Read more

Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը…ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ … Read more

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքով ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ գնահատականը. ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին; Ռուսական կողմն այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա։ «Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին լուրերը։ Այս սրբապղծությունը չի կարող դիտարկվել որպես սովորական … Read more

Հունիսի 10-ին սպա է մաhացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ԶԼՄ-ները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացում։

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ «Ի՞նչ անել այս … Read more

Փաշինյանն ուզում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը փոխել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը, գուցե, փոխվի։ «Նոր կառավարությունում, գուցեթե, մտածենք նախարարության անունը փոխելու մասին։ Դա դեռ կքննարկենք, սա ընդամենը գաղափար է, գուցե՝ այո՛, գուցե՝ ո՛չ»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։