Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է.

Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը…ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վրա։

Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ նույն էս սուբյեկտները հրապարակավ շնորհակալություն էին հայտնում ՀՀԿ-ին՝ ընտրություններին չմասնակցելու և դաշտը չփոշիացնելու ճիշտ որոշման համար։ Իսկ էսօր, երբ կոտրած տաշտակի առաջ են կանգնել, նորից մեղավորներ են կարգում։ Ավելի բացարձակ քաղաքական անբարոյականության նշան դժվար է գտնել։

Leave a comment