«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել․ «Մեր ձևով» շարժում

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո՝ 2011 թվականից սկսած, վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել։ 14 տարի տարածքներ վարձակալելու, մարզումները շարունակելու համար ծախսվել է շուրջ 18 մլն․ 650 հազար դրամ։ Այդ տարիների ընթացքում միայն կրկեսային ոլորտի 15 աշխատակիցների վճարվել է ընդհանուր շուրջ 119 մլն դրամ աշխատավարձ։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն (Տեսանյութ)

Վարդենիսում բացվել է նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ ներդրված է նման բարձր չափանիշներով հոսքագիծ, իսկ սառնարանային պայմաններում բերքը պահպանում է իր համը, որակը և տեսքը։ Երկիրը պահողն ու ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, և սահմանամերձ համայնքում … Read more

Բաքվին դուր չի եկել, որ Զատուլինը դատապարտել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատազրկելու փաս

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հանձնել իր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Նրան կանչել են արտաքին գործերի նախարարություն ու բողոք հայտնել, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը դատապարտել է ապօրինաբար գերեվարված հայերի նկատմամբ Բաքվում շինծու դատավարության շրջանակում  դատավճիռներ կայացնելու և պատժաչափեր նշանակելու … Read more