Բաքվին դուր չի եկել, որ Զատուլինը դատապարտել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատազրկելու փաս

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հանձնել իր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։

Նրան կանչել են արտաքին գործերի նախարարություն ու բողոք հայտնել, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը դատապարտել է ապօրինաբար գերեվարված հայերի նկատմամբ Բաքվում շինծու դատավարության շրջանակում  դատավճիռներ կայացնելու և պատժաչափեր նշանակելու փաստը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը 2 օր առաջ «Զայեդ» մրցանակ ստացան Աբու-Դաբիում՝ «խաղաղություն» հաստատելու համար, հաջորդ օրն իսկ Բաքվում ապօրինաբար պահող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը շինծու մեղադրանքների հիման վրա կառուցված դատավարության շրջանակում դատապարտեցին ցմահ, որոշներին էլ՝ 20 և ավելի տարվա ազատազրկման։

Leave a comment