«Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը՝ ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի հորդորին»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին՝ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրեց  հացադուլը։  Մանրամասները՝տեսանյութում

Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն

Մեծ յոթնյակի (G7) երկրները համաձայնության են եկել Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։ «Մենք համաձայնության ենք եկել ավելացնելու ՀՕՊ և լրացուցիչ համակարգերի, խափանող սարքերի, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումները», – ասել է նա։ Մակրոնի խոսքով՝ գագաթնաժողովում քննարկումների ժամանակ … Read more

Նիկոլ Փաշինյան. «Մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա»

«Մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ վա˜յ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկել է Դիլիջան։ Այն, որ եկել է Դիլիջան, դա ևս մեկ երաշխիք է, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Եվ 2029 թվականին Եվրոպական համյանքի … Read more

ԿԸՀ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությունը (

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին  գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այդ մասին լրագրողներին փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց։ «Առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թթ. դեպքերին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում»,- ասաց Օրբելյանը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընդամենը կատարողի դերում է, ինքն էլ չի հասկանում՝ ինչ է անում։ «Հարցնում էինք՝ կասե՞ք քննարկվող հարցերի շրջանակը, պարզաբանեք՝ վարույթի շրջանակում … Read more

«Հրապարակ». Միայն ՌԴ-ից ժամանողներին են ծանուցել

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության եւ դրան նախորդած օրերին ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում եւ օդանավակայաններում արական սեռի ՀՀ քաղաքացիներին հանձնում էր 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր կամ վերցնում նրանց անձնական տվյալները՝ հետագայում այդ ծանուցագրերն ուղարկելու համար։ Թիրախում էին երկքաղաքացիություն ունեցող անձինք, որոնք գալիս էին Հայաստան՝ իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու՝ ընտրությանը մասնակցելու համար։ Սակայն, մեր տեղեկություններով, ռազմական … Read more

Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը

Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։   Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 … Read more

«ՀՀ-ն երևի աշխարհում միակ երկիրն է, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել է»․ Ռուբեն Ռուբինյան

Շարունակելով «ո՞ւր է ընդդիմությունը» թեման  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Աբսուրդ է, էլի։ Փաստորեն, ՀՀ-ն երևի աշխարհում միակ երկիրն է, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել է։ Քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել քաղաքական պատճառ՝ ինչի չեն գալիս գործի, ու էսի էն մարդիկ են, որ ասում են՝ պետք է վերցնենք մանդատներն ու օր ու արև չտանք իշխանությանը»։

Օնլայն խաղամոլության դեմ պայքար. ԱԺ-ում քննարկվում է պաշտպանության եռաստիճան համակարգի ներդրման նախագիծը

Ինտերնետային կայքերի և բջջային հավելվածների զարգացման պատճառով օնլայն խաղադրույքներն ու մոլախաղերը դարձել են չափազանց հասանելի՝ առաջացնելով լուրջ մարտահրավերներ: Այս խնդրի հասցեագրմանն է ուղղված «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Գովազդի մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նոր փաթեթը: Ազգային ժողովում նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նշվել է, … Read more

Առանց քննության, բայց 50 հազար դրամով և փորձաշրջանով. վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելը

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական հավասարակշռված լուծում, որով նախատեսվում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդել: Ազգային ժողովը հունիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով քաղաքացիները երկար ժամանակ բարձրաձայնել են … Read more