ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այդ մասին լրագրողներին փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց։
«Առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թթ. դեպքերին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում»,- ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընդամենը կատարողի դերում է, ինքն էլ չի հասկանում՝ ինչ է անում։
«Հարցնում էինք՝ կասե՞ք քննարկվող հարցերի շրջանակը, պարզաբանեք՝ վարույթի շրջանակում ինչ եք քննարկում։ Ասացին՝ չէ, մենք փաստեր չենք քննարկում։ Ուստի պարզ է, որ հանձնաժողովը տեղյակ չէ՝ ինքն ինչ գործառույթ ունի։ Պետք է միայն կարդա տեքստը»,- ասաց նա։
Օրբելյանը նշեց՝ պաշտպանական կողմը նշել է, որ մեղադրանքները կեղծ են, բայց հանձնաժողովն անհաղորդ է գտնվել, որովհետև ընդամենը հանձնարարություն ու քաղաքական պատվեր է կատարում։