Տոկաևը ժամանել է Բրյուսել՝ ԵՄ բարձր ղեկավարության հետ բանակցությունների

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի աշխատակազմը։ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում Ղազախստանի նախագահի ժամանման կապակցությամբ շարվել է պատվո պահակախումբը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին դիմավորել են Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Էդուարդս Սթիպրայսը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի շրջանակում Եվրոպական խորհրդում նախատեսված են Տոկաևի երկկողմ բանակցությունները Եվրոպական … Read more

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։ Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, … Read more

«Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում

«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ, որոնց կիզակետում լինելու են ոչ միայն ընդդիմադիր լիդերներ, այլ նրանց հետ փոխկապակցված անձինք։ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ ամառային հանգիստը թեժ է լինելու քրեաօլիգարխիայի համար։Իսկ, թե ինչու հուլիսի սկզբին, աղբյուրը ասաց.«Դե մինչեւ էդ ՍԴ որոշումը կլինի, ու այդ ժամանակ նոր դրանք թող ջանները … Read more

Սեղան՝ աշխարհով մեկ ցրված հայ մտքի համար. Գևորգ Մանուկյանի կառուցած մտավոր կամուրջը՝ Pan Armenian Intellectuals Platform-ը

Pan Armenian Intellectuals Platform-ը ծնվեց Լոս Անջելեսում։ Բայց նրա իրական արմատները շատ ավելի խորն են՝ Երևանի Չարբախի բակերում, Բլեյանի դպրոցի դասասենյակներում, Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներում, Հայաստանի պետական համակարգի միջանցքներում, արարողակարգային ծառայության անտեսանելի մանրամասներում, ապրիլյան պատերազմից հետո Գևորգ Մանուկյանի ներսում կուտակված ծանր լռության մեջ։   Սկիզբը հանդիսավոր չէր։ Կային նամակներ, զանգեր, առցանց խոսակցություններ։ Նոր երկրում, երբ … Read more

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփում

Հունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Վանաձոր, որտեղ որոնողական ծավալուն աշխատանքներ էին իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, հետևել փրկարարական և ոստիկանության ծառայողների աշխատանքին։ Ցավոք, նույն օրը, ինչպես արդեն հայտարարվել է, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից … Read more

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ

Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որքանով հասկանում եմ ՛՛Տելեկոմ Արմենիայի՛՛ ու ՛՛Ազերտելեկոմի՛՛ միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:   Հարց է առաջանում. ինչու՞ ենք … Read more

«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ երկու դատավորներ չեն մասնակցելու գործի քննությանը՝ նրանց անաչառության վերաբերյալ առաջացած կասկածների պատճառով։ Սա ինքնին կարևոր փաստ է, որովհետև նշանակում է՝ նույնիսկ ՍԴ-ն ընդունում է, որ հանրային վստահության հարցը կարող է ավելի կարևոր լինել, քան կոնկրետ դատավորի մասնակցությունը տվյալ գործին։ Բայց … Read more

«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)

«Վիվառոյի» Վիգենը պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր՝ բլեքջեքի քարտեր բաժանելու համար, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար։