Իրանն ավելացրել է սպառազինությունների արտադրությունը 2,5 անգամ

Բաժանորդագրվել

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ սպառազինության առանձին տեսակների արտադրության ծավալն աճել է 3 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը 2,5 անգամ ավելացրել է սպառազինության և պաշտպանական տեխնիկայի թողարկման արտադրական հզորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Տալաինիկը։

«Իրանում պաշտպանական նպատակներով սպառազինության և սարքավորումների թողարկման արտադրական հզորությունները Ռամադան ամսվա պատերազմին նախորդած ժամանակաշրջանի համեմատությամբ (այս տարվա փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության սուր փուլը – խմբ.) աճել են 2,5 անգամ, իսկ սպառազինության առանձին տեսակների գծով արտադրության ծավալները՝ ավելի քան 3 անգամ», – պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Fars» գործակալությունը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment