Երևանում ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակի մոտ՝ նշելով Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հուշ-երեկոյին մասնակցել են 102-րդ ռուսական ռազմաբազայի, Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության, բարեկամ երկրների դիվանագիտական ​​առաքելությունների, Հայաստանի պետական ​​մարմինների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռուսաստանում ամեն … Read more

Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Մհեր Գրիգորյանը 2025թ. ստացել 38,5 միլիոն դրամից ավելի եկամուտ, կինն էլ, ինքն էլ նշել են 500.000 դոլար ավանդի մասին. հայտարարագրերի մանրամասները

Վերջերս Հանրապետության օրվա առթիվ, ի թիվս այլ պաշտոնյաների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ի դեպ, տասը տարի առաջ՝ 2016թ., ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մհեր Գրիգորյանը պարգևատրվել էր «Անանիա Շիրակացի» մեդալով։ Արցախը չկա, բայց Մհեր Գրիգորյանը կա ու շարունակում է մաս կազմել այն իշխանության, … Read more

Վենսն ասել է, որ Շվեյցարիայում Իրանի շուրջ բանակցությունները տեխնիկական բնույթի են

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը զգուշացրել է, որ Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները տեխնիկական բնույթի են և քիչ հավանական է, որ լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև բոլոր տարաձայնությունները։ «Այսօր տեխնիկական բանակցությունների սկիզբն է, որոնք չեն լուծի բոլոր տարաձայնությունները, բայց պատմության մեջ առաջին անգամ թույլ կտան մեզ նստել որպես երկու թիմ՝ հասկանալու համար, թե ինչն է ամենակարևորը յուրաքանչյուր … Read more

Հայաստանի նոր այցեքարտը. հեղինակավոր The Guardian պարբերականի անդրադարձը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցվող Քրիստոսի մոնումենտալ արձանին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ծավալուն անդրադարձ  է կատարել Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին։ The Guardian-ի հոդվածագիր Պյոտր Սաոերը Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցից հետո գրում է․«Ծառուկյանն  ընտրել է մի հավակնոտ  նախագիծ՝ կառուցել աշխարհի ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը, որը կտեղադրվի Երևանին նայող՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին։ Ոմանց համար սա Հայաստանի դարավոր … Read more

ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ ԱԺ-ում «տուրուդմփոց» չի լինի, բայց ընդդիմությանը կոչնչացնեն քաղաքականապես

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հերթական կոշտ հայտարարություններով է հանդես եկել խորհրդարանական ընդդիմության հասցեին՝ պնդելով, թե վերջիններս քաղաքական դաշտ են մտել «զրո բովանդակությամբ» «Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է»,— լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավորը՝ ակնարկելով ընդդիմադիր շրջանակների ֆինանսական ռեսուրսները։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում ընդդիմությանը «դաժան իրականություն» … Read more

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասում են ՍԴ որոշմանը, որից հետո այդ մասին հայտարարություն կհնչի։ Կարապետյանը հայտարարեց, որ «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը: Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն: Ընդդիմության այս որոշումը հակասական տրամադրություններ է առաջացրել ՔՊ-ում․ ոմանք ցնծում … Read more

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի … Read more