Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման

Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման, որը ազդել է հիմնական հարթակի, բջջային հավելվածի և ծառայության վեբ տարբերակի վրա, նկատել է Independent պարբերականը։  Անսարքությունները անդրադարձել են նաև Facebook Messenger-ին, ինչի հետևանքով այն դարձել է անհասանելի օգտատերերի համար։ Խափանման ընթացքում բազմաթիվ օգտատերեր ավտոմատ կերպով դուրս են եկել իրենց հաշիվներից։

ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լավ թիմով, ընտրողի դատին հանձնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ են աշխատել ամիսներ շարունակ։ Ընտրություններին մեր մասնակցության գլխավոր նպատակն էր՝ մեր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից, մեզ ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ Մենք ծրագրել էինք ունենալ քաղաքակիրթ, ընտրողի հանդեպ հարգանքով լի ընտրապայքար։ … Read more

«Դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս». Ռոբերտ Քոչարյան

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի հետ կատարվածը»,- դատարանի բակում դիմելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հարցրեց Yerevan Tribune-ի լրագրողը: «Դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս»,- ասաց նախկին նախագահը:

ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արեգնազ Մանուկյանի բնակարանում․ հայտնի է՝ ինչու

ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում  «Հայաստան» խմբակցության նախկին անդամ,  ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում։ «Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մանրամասները՝տեսանյութում