ՌԴ-ն սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը

Սա վերաբերում է ինչպես հանրապետությունում արտադրված, այնպես էլ այնտեղից առաքվող ապրանքներին։ Սահմանափակվում է նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու համար հատուկ ալգորիթմի մշակումը։

«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։   Պայթյունի հետևանքով վնասվել են «Mercedes Sprinter» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ և բարեբախտաբար տուժածներ չկան։   Աղբյուրը հայտնում է, որ կայծակի հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և վնասվել … Read more

Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ 3 ավտոմեքենա վնասվել է

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ Երթևեկությունը … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Մանրամասները՝այստեղ

Որ երկրներն են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով շնորհավորել են՝   ???????? ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ???????? ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն  ???????? Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ???????? Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ???????? Վրաստանի վարչապետ Իրակլի … Read more

Որպես ՀՀ վարչապետ՝ երաշխավորում եմ մամուլի ազատությունը. Կապահովենք ԶԼՄ-ների ֆինանսավորման հնարավորությունը. Փաշինյան

Որպես ՀՀ վարչապետ՝ երաշխավորում եմ մամուլի ազատությունը. Կապահովենք ԶԼՄ-ների ֆինանսավորման հնարավորությունը. Փաշինյան

Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ»:  

Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն. Փաշինյան

Թող ասեն՝ ով ում է գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին, եթե գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգա, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարքների մասին խոսակցություններին։ «Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքի ընթացքում բացի գործարքից… Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք ա փնտրել, գտել, հետո … Read more