Թրամփն ու Նեթանյահուն ուզում են Իրանը «ձախողված պետության» վերածել

Ներկայացնում ենք ամերիկյան The Nation պարբերականում լույս տեսած Trump and Netanyahu Want to Turn Iran Into a Failed State հոդվածի հայերեն թարգմանությունը:Փետրվարի 28-ի առավոտյան Դոնալդ Թրամփը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ժամեր առաջ սկսված կամընտրական պատերազմի տրամաբանությունը։ Հախուռն ելույթից պարզ դարձավ մեկ դրդապատճառ՝ վարչակարգի փոփոխություն։ Բնորոշ պճնախոսությամբ Թրամփը հայտարարեց. «Վերջապես, … Read more

Ժիրայր Լիպարիտյան. «Դարերի ընթացքում Հայ եկեղեցին դարձել է գործիք»

Սփյուռքում շարունակում են արձագանքել այն հայտարարությանը, որով Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը եւ Պերճ Սեդրակյանը հանդես էին 2026թ. փետրվարի 12-ին՝ Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ ընթացիկ հակամարտության վերաբերյալ:Massis Post պարբերականը The Church–State Conflict and the Role of the Diaspora վերնագրված ծավալուն հարցազրույց է … Read more

Ադրբեջանը «կընդլայնի ներկայությունը Եվրոպայի էներգետիկ շուկայում»

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է եվրոպական էներգետիկ շուկայում իր երկրի ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Բաքվում՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նախարարական նիստում, Ալիեւը, մասնավորապես, ասել է.«Նախորդ անգամ ես նշել էի, որ մենք գազի մատակարարումներ ենք իրականացնում 12 երկիր: Այս պահին այդ երկրների թիվն արդեն 16 … Read more

Մեդիայում տարածված 3 սխալ Իրանում կատարվողի մասին

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Դասական Արեւելքի եւ հնագիտության ինստիտուտի դոցենտ Մաքսիմ Ալոնցեւը իր Pax Iranica թելեգրամյան ալիքում անդրադարձել է մի քանի թյուրըմբռնումներին, որոնք տարածվել են ԶԼՄ-ներում՝ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների մեկնարկից հետո:Սխալ առաջին. Իրանում ընտրվել է նոր «գերագույն այաթոլա»«Գերագույն այաթոլա» պաշտոն գոյություն չունի: Գոյություն ունի Գերագույն առաջնորդի (կամ Ռահբարի) պաշտոն, որին … Read more

Էրդողան. «Կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը»

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «կրակը պետք է մարել նախքան դրա հետագա տարածումը»: Թուրքիայի ղեկավարն այս մասին ասել է իշխող կուսակցության գրասենյակում ելույթ ունենալիս՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:«Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը: Ինչպես ցանկացած պատերազմում, հիմնական բեռը իրենց վրա են կրում խաղաղ բնակիչներն ու անմեղ երեխաները:Մեր առաջնահերթությունը կրակի … Read more

Թրամփն ասել է, որ ԱՄՆ զինանոց թույլ է տալիս «հավերժ» պատերազմներ վարել

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր երկիրը «գրեթե անսահմանափակ» զինանոց ունի, որի շնորհիվ կարող է «հավերժ» պատերազմներ վարել։ «Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները երբեք այսքան մեծ եւ որակյալ չեն եղել։ Այսօր ինձ զեկուցել են, որ մենք զենքի գրեթե անսահմանափակ պաշար ունենք։ Պատերազմները կարելի է վարել «հավերժ» եւ չափազանց հաջող՝ օգտագործելով միայն այդ պաշարները … Read more

Փաշինյան. «Փափուկ գործոններն» ավելի հուսալի են անվտանգության համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր ղեկավարած կառավարությունը անվտանգության ապահովման հարցերում ավելի շատ ապավինում է «փափուկ գործոններ»-ին, քան բանակին: Այդ մասին է վկայում է Նիկոլ Փաշինյանի մարտի 2-ի ելույթը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.«Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության եւ բնականոն զարգացման գործում դիվանագիտության եւ դիվանագիտական ծառայության … Read more

Միացյալ Էմիրությունները հերքել են պնդումները ՀՕՊ միջոցների պակասի մասին

Երեւան: Մեդիամաքս: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները հերքել են Bloomberg գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ երկիրը դաշնակիցներից միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի օգնություն է հայցել: Այս մասին ասվում է ԱՄԷ Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում են կատարում ՏԱՍՍ-ը:«Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է Bloomberg-ի կողմից հրապարակված կեղծ եւ մոլորեցնող պնդումները», – նշվում … Read more

Ադրբեջանը Բաքվի հայկական եկեղեցին քարոզչական գործիքի վերածել

Ներկայացնում ենք The Armenian Weekly պարբերականում հրապարակված How an Armenian church has become a propaganda tool in Azerbaijan հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):Հոդվածի հեղինակ Լորենցո Ռիվան պատմություն ուսումնասիրող 22-ամյա ուսանող է Միլանում:Լորենցո Ռիվա Բաքվի կենտրոնում՝ 19-րդ դարի շենքերի եւ ժամանակակից երկնաքերերի ստվերում, քաղաքային եռուզեռի մեջ լուռ կանգնած է մի փոքրիկ եկեղեցի։ Դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը … Read more

Քուվեյթը սխալմամբ երեք ամերիկյան ռազմական օդանավ է խոցել

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ի երեկոյան Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ երեք ամերիկյան F-15 ռազմական օդանավ են խոցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):Բոլոր վեց օդաչուները ողջ են մնացել, նրանց իրավիճակը կայուն է: Պատահարի պատճառները հետաքննվում են:Մեդիամաքսը նշում է, որ F-15 օդանավի գինը կազմում է մոտ $ 30 միլիոն: