Քուվեյթը սխալմամբ երեք ամերիկյան ռազմական օդանավ է խոցել

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ի երեկոյան Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ երեք ամերիկյան F-15 ռազմական օդանավ են խոցել:

Այդ մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Բոլոր վեց օդաչուները ողջ են մնացել, նրանց իրավիճակը կայուն է: 
Պատահարի պատճառները հետաքննվում են:
Մեդիամաքսը նշում է, որ F-15 օդանավի գինը կազմում է մոտ $ 30 միլիոն:

Leave a comment