Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Կառավարությունունից հայտնում են, որ Մոսկվայում տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վերջին հանդիպումը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում:Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, մասնավորապես, ասել էր, որ «մենք ներկայում … Read more

Ռուբիոն ու Կոբախիձեն քննարկել են Կովկասի անվտանգությունը

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեի հետ: «Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Հարավային Կովկասում եւ Սեւ ծովի տարածաշրջանում», – ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:Մեդիամաքսը նշում է, որ Ռուբիոյի եւ Քոբախիձեի զրույցը ԱՄՆ եւ Վրաստանի ղեկավարների վերջին մեկ տարվա ընթացքում շփումների սակավաթիվ օրինակներից մեկն … Read more

Լեհաստանը հայալեզու ռեսուրս է բացում՝ «ապատեղեկատվությանը դիմակայելու» համար

Երեւան: Մեդիամաքս: Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում հայալեզու VT Hayastan News ծառայության գործարկման մասին՝ «ապատեղեկատվության դիմակայելու» նպատակով: «TVP-ն գործարկել է VT Hayastan News-ը, որը լրատվական ծառայություն է՝ նախատեսված Հայաստանի եւ արտերկրի հայկական համայնքների համար: Նրա նպատակն է եվրոպական տեսանկյունից լուսաբանել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրադարձությունները, ինչպես նաեւ նպաստել Եվրոպական միության … Read more

«ԱՄՆ-ը վտարվել է Ծոցից՝ անգամ եթե Վաշինգտոնում դա դեռ չեն հասկացել»

Ներկայացնում ենք Տեխասի Օսթինի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ք. Գալբրեյթի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Ջեյմս Ք. Գալբրեյթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 2025թ. նոյեմբերին հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարությունը (ԱԱՌ) ուշագրավ էր, հեռահար եւ տարբերվում էր ցանկացած այլ ռազմավարությունից, որը ներկայացվել է Ջորջ Բուշ-ավագի կողմից 1990-ականների սկզբին՝ «Վիետնամի համախտանիշը վերացնելուց» հետո: ԱԱՌ-ն ուղեկցող նամակում, որի վրա Թրամփի … Read more

Իլիա Երկրորդ. մարդ, որը վերստեղծեց եկեղեցին

Ներկայացնում ենք Civil.ge կայքում հրապարակված Ilia II – The Man Who Reinvented the Church հոդվածի հայերեն թարգմանությունը:Հեղինակը վրացական քաղաքականության երկարամյա հետազոտող եւ դիտորդ է: Մասնագիտական հանգամանքների բերումով այս հոդվածում նա ներկայանում է Գիորգի Վարսկնելիձե գրչանունով:Ներածություն. Եկեղեցւն կրկին մտնում է ՎրաստանՄանկությունը 1990-ականներին Վրաստանի փոքրիկ գավառական քաղաքում անցկացնելն իր ակնհայտ առավելություններն ուներ:Կյանքի դանդաղ, միապաղաղ ռիթմը երբեմն ընդհատվում … Read more

Առաջընթացի գաղափարի ճգնաժամը, Ֆրոյդի ուսմունքը, հավի ու մարդու մասին առակը

«Մոսկվա-2030» համաժողովի շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի ձեռնարկատերերի համար կրթական ծրագրերի գլխավոր պրոդյուսեր Ելենա Բոնդարենկոն պատմության եւ ապագայի մասին է զրույցել գրող Եվգենի Վոդոլազկինի եւ ՄՊՀ (МГУ) տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանի հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ զրույցից ։Ելենա ԲոնդարենկոՄենք միշտ մտածում ենք այն մասին, թե ինչ կլինի վաղը, ինչ իրադարձություններ են մեզ սպասում, … Read more

Միրզոյանն ու Բայրամովը մատնանշել են դրական զարգացումները

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: «Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները: Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր», – հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:

Պուտինը տեսակապի միջոցով կբացի Դերբենտի ադրբեջանական թատրոնը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ձեւաչափով կբացի Դերբենտի Ադրբեջանական պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի շենքը վերակառուցումից հետո: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է.«Ժամանակին Դերբենտի ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները բացել էին թյուրքական մի խմբակ, որը հետագայում ադրբեջանական թատրոն դարձավ: Այսօր Դերբենտում հյուրեր կլինեն Ադրբեջանից՝ մշակութային այս կարեւոր օջախի բացման առիթով»:

Էրդողանը հայտարարել է «լեգիտիմության միջազգային ճգնաժամի» մասին

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «միջազգային համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ է ապրում»: «Միջազգային համակարգը, որը ստեղծվել էր հաղթողների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լեգիտիմության խորը ճգնաժամ է ապրում գրեթե բոլոր ոլորտներում: Համակարգի հիմքում ընկած ինստիտուտների, կանոնների եւ արժեքների ամբողջությունն օրեցօր կորցնում է իր գործառնությունը», – նշել է Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում … Read more

Հաջիեւն ու Քըլըչը քննարկել են ադրբեջանա-թուրքական «եղբայրության» հարցերը

Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հանդիպումը: «Մտքեր ենք փոխանակել Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաեւ ադրբեջանա-թուրքական եղբայրության ու ռազմավարական դաշնակցության հիման վրա տարածաշրջանային անվտանգության եւ փոխկապակցվածության հարցերի շուրջ: Առկա գլոբալ մարտահրավերների ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում թյուրքական աշխարհում միասնության … Read more