Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեի հետ:
«Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Հարավային Կովկասում եւ Սեւ ծովի տարածաշրջանում», – ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը նշում է, որ Ռուբիոյի եւ Քոբախիձեի զրույցը ԱՄՆ եւ Վրաստանի ղեկավարների վերջին մեկ տարվա ընթացքում շփումների սակավաթիվ օրինակներից մեկն է: