Ալեն Սիմոնյան. Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում»: ԱԺ-ից հայտնում են, որ Ստամբուլում ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության վեհաժողովի ընդհանուր քննարկումներում, Ալեն Սիմոնյանն ասել է.«Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը … Read more

Մուստաֆաեւն ու Օվերչուկը հանդիպել են Զանգելանում

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Զանգելանում տեղի է ունենում ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես հաղորդում է Trend-ը, հանդիպման համանախագահներն են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության ընդլայնմանն հարցերը՝ առեւտրատնտեսական, տրանսպորտային, ներդրումային, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար ոլորտներում:

Միջազգային բնապահպանական իրավունքի առաջին դասընթացը՝ COP17-ին ընդառաջ

2026 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալելու է ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17) համաժողովը, որով ստանձնելու է դրա նախագահությունը երկու տարի ժամկետով: Կարեւորելով Հայաստանում միջազգային բնապահպանական իրավունքի մասնագիտական համայնքի դերն այս նախագահության արդյունավետ ընթացքի ապահովման գործում՝ Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ «Իրավագիտություն», ԵՊՀ «Միջազգային դատարաններ եւ արբիտրաժ» մագիստրոսական ծրագրերի, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի … Read more

Կառավարությունը ձեռք է բերել Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երեւան. նոր ձեռքբերում» ցուցահանդեսը: ՀՀ կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը։  Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել՝ երբեմն … Read more

Ռեյ Դալիո. Կանգնած ենք համաշխարհային պատերազմի շեմին

Ներկայացնում ենք Time ամսագրի կայքում հրապարակված Ray Dalio: We May Be Entering a World War հոդվածի հայերեն թարգմանությունը:Ռեյ Դալիոն Bridgewater Associates-ի՝ աշխարհի ամենախոշոր հեջային ֆոնդի հիմնադիրն է: Ֆոնդն այսօր կառավարում է մոտ 170 միլիարд դոլարի ակտիվներ:Դալիոն ներդրումային կառավարման ոլորտում ներմուծել է արմատական թափանցիկության և ալգորիթմային որոշումների կայացման նորարարական մոտեցումներ՝ մշակելով իր «Սկզբունքները»՝ գաղափարների և պրակտիկաների … Read more

Բաքվում բացվել է «Արեւմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը

Երեւան: Մեդիամաքս: Բաքվում բացվել է նկարիչ Ալի Իսմայիլ Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջան» ցուցահանդեսը: Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին ընդգծել է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման հատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործական կյանքում, եւ նշել, որ նրա աշխատանքները մշտապես նրբորեն ու ճշգրիտ արտացոլում են այդ տարածաշրջանի մշակութային … Read more

Փաշինյան. Խաղաղությունն ունենք «այն գնով, որով հնարավոր էր այն իրագործել»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեր գերագույն նպատակը խաղաղությունն էր, որն իրագործված է»: «Բայց ի՞նչ գնով. այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել: Այո, բազում զոհերի ու զոհողությունների, դժոխքի, զրկանքների ու տառապանքների միջով անցնելու գնով: Բայց այսօր մենք ունենք պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում … Read more

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է անցկացրել Բաքվում

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական-առեւտրային եւ հումանիտար ասպեկտները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր: «Կողմերը նշել են, որ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը կարեւոր դեր է խաղում երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, եւ տվյալ մեխանիզմի շրջանակներում … Read more

Մեդիայի եւ բիզնեսի ներկայացուցիչները կքննարկեն գործընկերության հարցերը

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 18-ին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock. 2026» կոնֆերանսի շրջանակում, Մեդիամաքս մեդիա-ընկերությունը կանցկացնի «Գործընկերություն հանուն կայունության. մեդիան եւ բիզնեսը բազմաճգնաժամի պայմաններում» քննարկումը: Քննարկումը տեղի կունենա «Հոլիդեյ Ինն Երեւան» հյուրանոցի (Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2) «Երեւան» սրահում՝ ժամը 09:00-ից 12:30:Մուտքն ազատ է, մասնակցության համար գրանցվեք այս հղումով.https://forms.cloud.microsoft/e/RcGLTUihSD Ստորեւ ներկայացված է քննարկման ամբողջական ծրագիրը:***Ապրիլի 1809:00 – 09:30 … Read more

Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «հասել են գագաթնակետին»

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «որակով եւ ծավալով հասել են գագաթնակետին»։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին չեխական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով օգնական Էլչին Ամիրբեկովը։«Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացեց»,- նշել է նա։Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ գործընկերությունը դիտարկում է որպես Ասիայի … Read more