«Կողմերը նշել են, որ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը կարեւոր դեր է խաղում երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, եւ տվյալ մեխանիզմի շրջանակներում քննարկումներ են անցկացրել կատարված աշխատանքների ու հեռանկարային ուղղությունների շուրջ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւ դիտարկվել են հետագա համագործակցության հեռանկարները», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Միխայիլ Գալուզինի՝ Բաքվում կայացած հանդիպումների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է.
«Դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի մի շարք արդիական հարցեր: Ճշգրտվել է ընթացիկ տարվա միջպետական շփումների ժամանակացույցը, ներառյալ՝ բարձր մակարդակի այցերը:
Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար եւ կրթական համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների ոգով:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտադրում կատարելով ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացի եւ այդ համատեքստում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների փաթեթի կարևորության վրա:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային որոշ թեմաներ:
Բանակցություններն անցել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին բնորոշ բարեկամական եւ վստահելի մթնոլորտում»:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է անցկացրել Բաքվում
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական-առեւտրային եւ հումանիտար ասպեկտները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր: