«Բայց ի՞նչ գնով. այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել: Այո, բազում զոհերի ու զոհողությունների, դժոխքի, զրկանքների ու տառապանքների միջով անցնելու գնով: Բայց այսօր մենք ունենք պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացիկ արդյունքները:
Նա նշել է, որ իրենց կառավարությունը «փոխել է պատմության կործանարար ընթացքը», եւ Հայաստանը «հաղթահարել է գոյատեւման եւ մաքառման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել սովորական կյանքով ապրելու պատմական դարաշրջան»:
Որպես ասվածի օրինակ Փաշինյանը մատնանշել է ադրբեջանական երկաթուղու բացումը Հայաստանի համար.
«Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի քաղաքացիները ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ»:
Փաշինյան. Խաղաղությունն ունենք «այն գնով, որով հնարավոր էր այն իրագործել»
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեր գերագույն նպատակը խաղաղությունն էր, որն իրագործված է»: