Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով

Առնվազն 20 մարդ է վիրավորվել Լեհաստանի Պրշիսուչա քաղաքի մոտ ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնել է երկրի պետական ​​հրշեջ ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ Լյուբլինից Շեցին ուղևորվող Intercity գնացքը բախվել է բեռնատարի հետ անցման ժամանակ, ինչի հետևանքով դրա բոլոր վեց վագոնները մասամբ դուրս են եկել ռելսերից։ Գնացքում եղել է 120 ուղևոր։ 20 վիրավորներից չորսը, այդ թվում՝ բեռնատարի վարորդը, ծանր … Read more

Ինչքա՞ն կհամբերի Ադրբեջանը. քաղաքագետը՝ Բաքվի պահանջների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ շուտով հանդիպելու է։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ սահմանազատման գործընթացը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և … Read more

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը․ մանրամասներ

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ «Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- MediaHub-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Անդրեասյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Հյուսիսային Կորեայում նոր միջուկային օբյեկտներ են հայտնաբերվել

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կառուցել է ուրանի հարստացման նոր օբյեկտներ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ արբանյակային պատկերներն ու բաց աղբյուրներից ստացված տվյալների վերլուծությունը, այդ թվում՝ հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցների լուսանկարներն ու տեսանյութերը, ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն ակտիվորեն ընդլայնում է իր միջուկային ծրագիրը։ Յոնբյոնում ԿԺԴՀ-ի գլխավոր միջուկային օբյեկտում կառուցվել է ուրանի հարստացման նոր երկհարկանի կորպուս: ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների … Read more

Նորից անցնելու ենք փայտի վառարանների՞ն. քաղաքացիները չեն վստահում իշխանությանը, մասնագետները լուծում են առաջարկում

ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Հայաստանը լուրջ այլընտրանքի առաջ է հայտնվել իշխանությունների արկածախնդիր, ոչ ծանրակշիռ ու չհավասարակշռված քաղաքականության հետևանքով։ Չներգրավվելով որևէ այլ առևտրատնտեսական ընտանիքի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը հմտություն ունեցավ փչացնելու հարաբերություններն այն կառույցում, որից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում և օգտվում այդ կառույցի ընձեռած տարատեսակ հնարավորություններից՝ հսկայական սպառման շուկայից, արտոնյալ մաքսատուրքերից անդամ երկրների միջև, ռուսական գազի արտոնյալ … Read more

Երևանում կասեցվել է Լևոն Չոբանյանին պատկանող սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Լևոն Չոբանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, Խորեն Պալյան փողոց 21/1), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ – սննդի կառույցի առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի … Read more