Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը․ մանրամասներ

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ «Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- MediaHub-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Անդրեասյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Հյուսիսային Կորեայում նոր միջուկային օբյեկտներ են հայտնաբերվել

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կառուցել է ուրանի հարստացման նոր օբյեկտներ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ արբանյակային պատկերներն ու բաց աղբյուրներից ստացված տվյալների վերլուծությունը, այդ թվում՝ հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցների լուսանկարներն ու տեսանյութերը, ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն ակտիվորեն ընդլայնում է իր միջուկային ծրագիրը։ Յոնբյոնում ԿԺԴՀ-ի գլխավոր միջուկային օբյեկտում կառուցվել է ուրանի հարստացման նոր երկհարկանի կորպուս: ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների … Read more

Նորից անցնելու ենք փայտի վառարանների՞ն. քաղաքացիները չեն վստահում իշխանությանը, մասնագետները լուծում են առաջարկում

ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Հայաստանը լուրջ այլընտրանքի առաջ է հայտնվել իշխանությունների արկածախնդիր, ոչ ծանրակշիռ ու չհավասարակշռված քաղաքականության հետևանքով։ Չներգրավվելով որևէ այլ առևտրատնտեսական ընտանիքի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը հմտություն ունեցավ փչացնելու հարաբերություններն այն կառույցում, որից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում և օգտվում այդ կառույցի ընձեռած տարատեսակ հնարավորություններից՝ հսկայական սպառման շուկայից, արտոնյալ մաքսատուրքերից անդամ երկրների միջև, ռուսական գազի արտոնյալ … Read more

Երևանում կասեցվել է Լևոն Չոբանյանին պատկանող սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Լևոն Չոբանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, Խորեն Պալյան փողոց 21/1), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ – սննդի կառույցի առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի … Read more

Նախատեսվում են երթևեկության բազմաթիվ սահմանափակումներ․ մանրամասներ

Հարգելի՛ քաղաքացիներ, Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։ Մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ Մասնավորապես՝ Սեպտեմբերի 10-ին Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ … Read more

ԱՄԷ-ի մոտ նավի վրա հարձակում է եղել

Այսօր վաղ առավոտյան  Արաբական Միացյալ Էմիրությունների «Պորտ Ռաշիդ» նավահանգիստից 24 ծովային մղոն հյուսիս-արևմուտք նավի վրա հարձակում է եղել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների ծառայությունը (UKMTO)։  Նավը վնասվել է անհայտ արկի հարվածից հետո։ Ջուր է լցվել նավի մեջ։ Հնարավոր զոհերի վերաբերյալ մանրամասները պարզվում են։