Մեսսին Աշխարհի առաջնության ժամանակ ավելի շատ մահվան սպառնալիքներ է ստացել, քան որևէ այլ ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ ավելի շատ մահվան սպառնալիքներ է ստացել, քան որևէ այլ ֆուտբոլիստ, հայտնել է Marca-ն։ Marca-ն վերանայել է համաշխարհային եզրափակիչ մրցաշարի վերաբերյալ ամերիկյան ոստիկանության լայնածավալ զեկույցը։ Իսպանական սպորտային թերթը նշել է, որ ամերիկյան ոստիկանության զեկույցում թվարկված են բոլոր անվտանգության սպառնալիքները, որոնց բախվել են և՛ ՀԴԲ-ն, և՛ IPCC-ն Իսպանիայի կողմից նվաճված … Read more

Գեներալ Քեյնը Թրամփի վարչակազմի անդամների հետ խոսել է պատերազմից դուրս անհրաժեշտության մասին

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ խոսել է Իրանի հետ պատերազմից դուրս գալու ճանապարհ գտնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ բարձրաստիճան զինվորական հրամանատարը զգուշանում է, որ առաջարկվող սրման տարբերակները կարող են հակառակ արդյունք տալ, և որ միայն … Read more

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ․ Մեդվեդեւ

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։ ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես անտարբեր են երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։ Մեդվեդեւը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կհանգեցնի … Read more

Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից

Մահացել է Ճապոնիայի «Կյուշու Էլեկտրիկ Փաուեր Կյուդեն Վոլտեքս» թիմի ռեգբիստ Սայմոնի Վունիլագին Ֆուկուոկայում ջերմային հարվածից։ Թիմը հանդես է գալիս ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնում։ «Երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, թիմի մարզումից հետո Սայմոնիի մոտ զարգացել են ծանր ջերմային հարվածի ախտանիշներ։ Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, չնայած բոլոր բժշկական ջանքերին, նա, ցավոք, մահացել է ուրբաթ օրը։ Խաղացողները, անձնակազմը և … Read more

«Գիմարայեշը զինագործ է»․ Բրունու Գիմարայեշը «Նյուքասլից» տեղափոխվել է «Արսենալ» (տեսանյութ)

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Բրունու Գիմարայեշը «Նյուքասլից» տեղափոխվել է «Արսենալ»: «Գիմարայեշը զինագործ է»,- այս վերնագրով տեսանյութ է հրապարակել անգլիական ակումբը։ 28-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է 4 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարվա երկարաձգման հնարավորությամբ։ Գիմարայեշն ասել է. «Ես ինձ հիանալի եմ զգում։ Ուրախ եմ հնարավորության համար։ [Անդրեա] Բերտայի և Միկելի [Արտետա] հետ առաջին անգամ խոսելուց ի վեր … Read more

Իրանի նախագահը դատապարտել է Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռմբակոծությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը դատապարտել է Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռմբակոծությունները՝ որպես մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից մեկը՝ զգուշացնելով, որ այդ հարձակումների հետևում կանգնած մտածելակերպը շարունակում է մնալ Վաշինգտոնի՝ ազգերի դեմ ներկայիս սպառնալիքներում։ Ճապոնական երկու քաղաքների վրա ամերիկյան ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ իր X էջում արված գրառման մեջ Փեզեշկիանը կոչ է արել նրանց, ովքեր դատապարտում են Հիրոսիմայի և … Read more

Բուլղարիայում միջսահմանային գազատարի կոմպրեսորային կայանի մոտ ԱԹՍ է պայթել

Բուլղարիայում կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է պայթել։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը երկիր է մտել Ռումինիայից: Վարչապետը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել միջսահմանային գազատարի  կոմպրեսորային կայանի մոտ։ Վիրավորների կամ վնասների մասին տեղեկություններ չկան, տարածքը շրջափակվել է երկրի ոստիկանության և պաշտպանության նախարարության կողմից։

Մեսսիի հայրն է կյանքից հեռացել

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Անդրես Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին է կյանքից հեռացել երեկ երեկոյան, Արգենտինայի Ռոսարիո քաղաքի կլինիկայում: Ֆուտբոլիստի հայրը 68 տարեկան էր և պայքարում էր երկարատև հիվանդության դեմ, հայտնել է Infobae-ն։  

Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցի վերաբացումը կապված չէ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հետ, այլ պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նեղուցով նավթի և նավթամթերքի արտահանումը խափանվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ 5 ամիս շարունակվող պատերազմի պատճառով։ «Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված կոնկրետ մեխանիզմներով և պայմաններով ու կապ … Read more

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Մայր Աթոռի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային միություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և ավելի լայն քրիստոնեական ընտանիքում։ Որպես ԵՀԽ, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ», – ասվում է միության Կենտրոնական կոմիտեի … Read more