Բուլղարիայում կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է պայթել։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը երկիր է մտել Ռումինիայից:
Վարչապետը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել միջսահմանային գազատարի կոմպրեսորային կայանի մոտ։
Վիրավորների կամ վնասների մասին տեղեկություններ չկան, տարածքը շրջափակվել է երկրի ոստիկանության և պաշտպանության նախարարության կողմից։