«Գիմարայեշը զինագործ է»․ Բրունու Գիմարայեշը «Նյուքասլից» տեղափոխվել է «Արսենալ» (տեսանյութ)

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Բրունու Գիմարայեշը «Նյուքասլից» տեղափոխվել է «Արսենալ»:

«Գիմարայեշը զինագործ է»,- այս վերնագրով տեսանյութ է հրապարակել անգլիական ակումբը։

28-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է 4 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարվա երկարաձգման հնարավորությամբ։

Գիմարայեշն ասել է. «Ես ինձ հիանալի եմ զգում։ Ուրախ եմ հնարավորության համար։ [Անդրեա] Բերտայի և Միկելի [Արտետա] հետ առաջին անգամ խոսելուց ի վեր ես ոգևորված էի։ Ես պարզապես ներսումս զգացի, որ ինձ նոր մարտահրավեր է պետք իմ կյանքում, և կարծում եմ, որ «Արսենալի» խաղացող լինելը հետաքրքիր մարտահրավեր է լինելու իմ կյանքում»։


 

Leave a comment