Հուլիսի 29/30-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 28-ին ժամը 09:00- ից մինչև հուլիսի 29-ի ժամը 09:00-ն կդադարեցվի  գ.Ոսկեհատ, գ.Արեվաշատ, գ.Մուսալեռ, գ.Պտղունք, ք.Էջմիածին Արագածի, Զվարթնոց թաղամասի ջրամատակարարումը:   «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը … Read more

Օգոստոսը կսկսվի ճակատագրական ընտրությամբ. այս կենդանակերպի նշանները ստիպված կլինեն հրաժարվել անցյալից

Ցուլ Ցուլը սովոր է գնահատել կայունությունը, բայց օգոստոսի սկիզբը ձեզ կստիպի այլ կերպ նայել ծանոթ հանգամանքներին: Աշխատանքը փոխելու, սեփական նախագիծը սկսելու կամ անսպասելի առաջարկ ընդունելու հնարավորությունը սկզբում չափազանց ռիսկային կթվա: Այնուամենայնիվ, նոր գաղափարները կարող են բացել նախկինում անտեսանելի հեռանկարներ այս նշանների համար: Խեցգետին Խեցգետինները պետք է կարգավորեն իրենց անձնական կյանքը: Հին դժգոհությունները կամ սովորական հարաբերությունների … Read more

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախապատրաստում 1600-ից ավելի ընկերության դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի հարցում, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ եթե պատժամիջոցների այս փաթեթը հաստատվի, ԵՄ-ի սահմանափակումների ներքո գտնվող ընկերությունների թիվը կիսով չափ՝ 50%-ով կավելանա։  Եվս 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է լինելու ԵՄ բոլոր անդամ երկրների հավանությունը։ Ըստ … Read more

Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով՝ 600 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Պատճառն այն է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը։ ԿԿՀ–ի որոշմամբ՝ … Read more

Ատամի բուժման համար անկանխիկ վճարել եք. ո՞ր դեպքում կարող եք հետ ստանալ մինչև 50 000 դրամ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից, ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի … Read more

Հնդկաստանի քաղաքացին մոպեդով բախվել է «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ավտոբուսին

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։ Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։