Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախապատրաստում 1600-ից ավելի ընկերության դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի հարցում, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ եթե պատժամիջոցների այս փաթեթը հաստատվի, ԵՄ-ի սահմանափակումների ներքո գտնվող ընկերությունների թիվը կիսով չափ՝ 50%-ով կավելանա։ 

Եվս 1600 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է լինելու ԵՄ բոլոր անդամ երկրների հավանությունը։

Ըստ  Bloomberg-ի աղբյուրների,  պատժամիջոցների այս նոր փաթեթը մշակվել է մի քանի ամիս շարունակ, շուտով  այն ներկայացվելու է ԵՄ պաշտոնյաներին, հետո արդեն ԵՄ երկրներն իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն։

Նախատեսվում է պատժամիջոցների նոր փաթեթն ընդունել հոկտեմբերին։ 

Leave a comment